24.11.2024
The Guardian. Թրամփի հսկողությունն ԱՄՆ–ի քաղաքականության նկատմամբ սահմանափակ է
prev Նախորդ նորություն

Նազարբաեւը Պուտինի եւ Թրամփի հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մեծ հույսեր է ակնկալում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպումից։

«Անձամբ ես մեծ հույսեր եմ փայփայում «քսանյակի» շրջանակում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից»,- ասել է նա։

Նազարբաեւի խոսքով՝ այդ հանդիպմանը պետք է «կետեր շոշափվեն, որ ընդհանուր դիրքորոշում գտնեն, որն անհրաժեշտ է խաղաղության գործն ամրապնդելու, ընդհանուր մարտահրավերի՝ ահաբեկչության դեմ մեր ընդհանուր պայքարի համար»։

«Բոլորս հասկանում ենք, որ դրանից է սկսվում, նկատի ունեմ ուկրինա-ռուսական ճգնաժամը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ բոլոր մեծ տերությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը, առանց որոնց համաձայնեցման անհնար է լուծել ինչպես գլոբալ տնտեսության, այնպես էլ գլոբալ քաղաքականության խնդիրները եւ մարտահրավերները, ինչպիսին են ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը»,- եզրափակել է Ղազախստանի նախագահը։