24.11.2024
Փախստականների հարցով Թուրքիայի հետ ԵՄ-ի համաձայնագիրը պետք է երկարաձգվի. Եվրահանձնակատար
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը և ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյան նախօրեին առանձին աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի դիվանագետ Քրիստիան Վիգենինի հետ:


ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ հանդիպման ընթացքում Արման Կիրակոսյանը տեղեկացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի դիվանագետ Կրիստիան Վիգենին նախօրեին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցն օրակարգում:


Վիգենին հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունները շարունակում են մարդկային զոհերի հանգեցնել:

«Ես մտադիր եմ շարունակել քննարկումները ԵԱՀԿ ԽՎ իմ գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչպես մենք կարող ենք աջակցել մշտական ջանքերին և տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է նա: