20.04.2025
ՀՀ-ն մտադիր է գնել որակյալ գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվում է Կուբանում. դեսպան
prev Նախորդ նորություն

Վիեննայում հայ և ադրբեջանցի դիվանագետների մասնակցությամբ քննարկվել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի դիվանագետ Կրիստիան Վիգենին նախօրեին Վիեննայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցն օրակարգում:


ԵԱՀԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վիգենին ընդգծել է բանակցությունների շարունակության կարևորությունը ՝ ընդգծելով քաղաքական կամքին նպաստող միջխորհրդարանական երկխոսության ներուժը:


«Տարածաշրջանում հակամարտությունները շարունակում են մարդկային զոհերի հանգեցնել: Ես մտադիր եմ շարունակել քննարկումները ԵԱՀԿ ԽՎ իմ գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչպես մենք կարող ենք աջակցել մշտական ջանքերին և տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը»,- ասել է նա: 


Հիշեցնենք, այս շաբաթ Մինսկում կմեկնարկի ԵԱՀԿ ԽՎ-ի ամենամյա գագաթնաժողովը:

Հրանտ Դինքի սպանության գործով 86 մեղադրյալներից միայն 30-ն են կալանքի տակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար