24.11.2024
Իրանում ՀՀ դեսպանը և Առևտրի զարգացման կազմակերպության նախագահը քննարկել են տնտեսությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն մտադիր է գնել որակյալ գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվում է Կուբանում. դեսպան

Հայաստանը մտադիր է գնել որակյալ գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվում է Կուբանում: Այս մասին Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատյևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան տողանյանը:


Դեսպանի խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է որակյալ արտադրանքով, որը արտադրվում է Կրասնոդարի երկրամասում: Բացի այդ, Տողանյանն ասել է, որ Հայաստանը մտադիր է երկու խոշոր նախագիծ իրականացնել Կուբանում:


"Մենք ցանկանում ենք Հայաստանի թեմատիկ պարկի տեսքով առևտրի տուն բացել, որտեղ ներկայացված կլինեն ՀՀ արտադրողների արտադրանքն ու ծառայությունները, ինչպես նաև կանցկացվեն ցուցահանդեսներ: Եվս մեկ նախագիծ՝ դեռահասների բիզնես-ինկուբատորի ստեղծում Երևանում գործող տեխնոպարկի օրինակով: Կուբանում շատ բան է արվում երիտասարդության համար և այս նախագիծը կօգնի ուսանողներին ծանոթանալ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին",- ասել է ՀՀ դեսպանը:


Իր հերթին, նահանգապետը հայտարարել է, որ առաջարկները հետաքրքիր են և մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն: Նա նաև վստահություն է հայտնել, որ կողմերին կհաջողվի գտնել համագործակցության եզրեր, որոնք կլրացնեն առկա տնտեսական, կրթական և մշակութային կապերը: