24.11.2024
ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը և ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
prev Նախորդ նորություն

Գերմանիան Էրդողանին զգուշացրել է G20-ի ժամանակ զերծ մնալ թուրքերին կոչով դիմելուց

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման արգելքի որոշումը հարգելու ու այն չխախտելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս շաբաթ Էրդողանը մասնակցելու է Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ ճիշտ չի գտնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման դիմումը բավարարելը։

ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը զգուշացրել է Էրդողանին չխախտել օրենքն և հույս հայտնել, որ Թուրքիայի ղեկավարը սադրիչ քայլերի չի գնա։ Նա նաև շեշտել է, որ նման հանդիպման ու ելույթի համար Թուրքիայի իշխանությունները շատ ավելի վաղ պետք է դիմեին Գերմանիայի ԱԳՆ՝ համապատասխան բանակցությունների համար։