24.11.2024
Հաստատվեց Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման լուրը. ՌԴ նախագահն առավելություններ ունի
prev Նախորդ նորություն

ՌԴ բանկչության 66 տոկոսը ցանկանում է Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում 2018 թ-ից հետո

ՌԴ բանկչության շուրջ 66 տոկոս ցանկանում է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին տեսնել ՌԴ նախագահի պաշտոնում 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:


Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում կատարելով «Լևադա կենտրոնի» հարցման տվյալներին:


Ըստ հարցման արդյունքների, ռուսաստանցիների միայն 18 տոկոսն է ցանկացել նախագահի պաշտոնում տեսնել այլ մարդու: Հարցման մասնակիցների 16 տոկոսը դժվարացել է պատասխանել:


Ընդ որում՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու երկրի նախագահի պաշտոնում, կցանկանար, որ պետության նոր ղեկավարը երկրի ներսում վարեր նույն քաղաքականությունը, ինչ այժմ, իսկ հարցման մասնակիցների 34 տոկոսը կուզենար, որ նա վարեր ավելի խիստ քաղաքականություն, քան այժմ:


Հարցման մասնակիցների 12 տոկոսը հանդես է եկել ավելի լիբերալ ներքին քաղաքականության օգտին, քան ներկայիս քաղաքականությունն է: Հարցվածների 11 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին: