24.11.2024
ՌԴ բանկչության 66 տոկոսը ցանկանում է Պուտինին տեսնել նախագահի պաշտոնում 2018 թ-ից հետո
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն երկարաձգել է արևմտյան երկրների նկատմամբ կիրառած պարենային էմբարգոն

Ռուսաստանը, ի պատասխան արևմտյան երկրների պատժամիջոցների, երկարաձգել է նրանց նկատմամբ կիրառած պարենային էմբարգոն. երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է համապատասխան փաստաթուղթ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, արգելքը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և պարենի ներկրմանը:


Արգելքը վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին՝ ԱՄՆ-ին, Եվրամիության երկրներին, Կանադային, Ավստրալիային, Նորվեգիայի Թագավորությանը, Ուկրաինային, Ալբանիայի Հանրապետությանը, Չեռնոգորիային, Իսլանդիայի Հանրապետությանը,Լիխտենշտեյնին։


Աղբյուրը տեղեկացնում է, որ հատուկ պատասխան տնտեսական միջոցները տարածվում են առանձին պետությունների վրա՝ հաշվի առնելով պատժամիջոցների ռեժիմին նրանց ներգրավվածության մակարդակը։


2014 թվականին, ուկրաինական ճգնաժամի պատճառով, ԱՄՆ-ն, Կանադան և Եվրամիության երկրները Ռուսաստանի դեմ կիրառել են մի շարք պատժամիջոցներ: Դրանք վերաբերում են ինչպես ՌԴ տնտեսության ամբողջական ոլորտներին, այնպես էլ խոշոր գործարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին:


Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը երկարաձգեց Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների փաթեթը: