Սպառնալիք է անվտանգությանը. Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքը երկիր
Թուրքիայի ու Ավստրիայի միջև հակասությունները շարունակում են խորանալ:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Նիդերլանդներից հետո Ավստրիան է արգելել երկիր մուտք գործել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիին` մասնակցելու անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի հետ կապված միջացառումներին:
Գործակալությունը հայտնում է, որ այս մասին տեղեկացնում են Ավստրիայի ԱԳՆ-ից: «Հաստատում ենք, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը թուրք նախարարի մուտքը երկիր արգելել է»,- նշել են նախարարությունից:
Նշվում է, որ հեղաշրջման փորձի հետ կապված նախատեսվող «միջոցառումներն անչափ մեծածավալ էին», եւ այս այցն «Ավստրիայի անվտանգությանն ու հասրակական կարգին սպառնալիք էր ներկայացնում»:
Ավելի վաղ նույնպիսի արգելք էին կիրառել Նիդեռլանդները` արգելելով Թուրքիայի փոխվարչապետ Թուրղուլու Թուրքեշի մուտքը երկիր: