24.11.2024
ԱՄՆ-ում Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ հետախուզում է հայտարարվել (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն Կուբայի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը համեմատել է «սառը պատերազմի» հետ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի Կուբայի նկատմամբ նոր քաղաքականությունը համեմատել է «սառը պատերազմի» հռետորաբանության հետ: «Այդ քաղաքականությունը հիշեցնում է «սառը պատերազմի» արդեն մոռացված հռետորաբանությունը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում:


Հայտարարության մեջ նշվում է, որ երբ Օբամայի կառավարման տարիներին պաշտոնական Վաշինգտոնը փոխեց իր վերաբերմունքը Կուբայի նկատմամբ, Մոսկվայում ենթադրեցին, որ սա «հարկադրանքի եւ պատժամիջոցների քաղաքական ձախողման հետեւանք է»: «Ենթադրում էինք, թե դա ոչ թե յուրովի «գործարք է», այլ մտածված քաղաքական որոշում, որտեղ պարտվածներ չկային, բացի «հակակաստրիստներից»:


Նշվում է, որ այժմ Կուբայի դեմ քաղաքականությունը նախկինի պես լայն «պահանջարկ ունի»: «Դա չի կարող ափսոսանքի պատճառ չդառնալ: Կարծում ենք`անկասկած է, որ Կուբայի հետ քաղաքկանության մեջ առկա մեծամտությունն աննախադեպ է», - ասված է հայտարարության մեջ:


Միևնույն ժամանակ Ռուսաստանը հաստատում է իր համերաշխությունը Կուբայի` «բարեկամական, խաղաղասեր երկրի, միջազգային հանրության հեղինակավոր անդամի հետ, որը Լատինական Ամերիկայում եւ համաշխարհային գործերում մեծ դեր է խաղում»:


ՌԴ ԱԳՆ նաև դեմ է արտահայտվել պատժամիջոցներին, արգելափակումներին եւ բաժանարար գծերին: «Մենք կողմ ենք երկխոսությանը, համագործակցությանը, առանց հարկադրանքի շփմանն ու ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելուն», -նշվում է հայտարարությունում:


Ավելի վաղ Դոնալդ Թրամփը խստացրել էր Կուբայի նկատմամբ Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը: Նա չեղարկել էր Օբամայի ժամանակ ընդունված որոշումների մի մասը: Մասնավորապես, արգելել է Կուբայից ԱՄՆ եկած փախաստականներին մեկ տարվա ընթացքում դիմել և ԱՄՆ-ում ստանալ բնակության իրավունք:


Թրամփի որոշմամբ ամերիկացիները կարող են Կուբա այցելել միայն տուրիստական խմբերի հետ: Նա նաև կոչ է արել արգելափակել Կուբայի բանակի հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը: