Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին Ուկրաինայում պետական հեղաշրջմանն աջակցելու մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աջակցել են Ուկրաինայում իշխանության ուժով զավթմանը։ Նա նման կարծիք է հայտնել ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի 4 սերիանոց ֆիլմում, որի երրորդ մասն է բարձրացել Showtime հեռուստաալիքի եթեր։
Պատասխանելով Ուկրաինայում իրադարձությունների մասին հարցին, որոնք սկսվել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը հավելյալ ուսումնասիրելու Վիկտոր Յանուկովիչի որոշումից հետո, Պուտինը նշել է, որ հենց այդտեղից էլ ամեն բան սկսվել է։ Եվրոպայում և ԱՄՆ-ում «մեր գործընկերները թամբել են ժողովրդի դժգոհության ձին», նշել է Պուտինը։
Պուտինը նշել է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահել Ուկրակինայում ծավալվող իրադարձությունները: Գործընթացներում կարևոր դերակատարություն են ունեցել նաեւ Սոռոսի դիմնդրամն ու ամրիկյան այլ ՀԿ-ներ:
Պուտինը, սակայն, ընդգծել է, որ Ուկրաինայում իշխանության փոխման համար գլխավոր շարժառիթ է հանդիսացել կոռուպցիան։