ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը: Նոր պատժամիջոցները ներկայացվել են որպես Իրանի դեմ պատժամիջոցների օրինագծի ուղղում: Ընդ որում փաստաթղթում կա դրույթ, որը թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին մեղմել կամ չեղարկել պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության:
Առաջարկված պատժամիջոցները ենթադրում են ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամեկտի կրճատում մինչև 14 օր, իսկ նավթագազային ոլորտի ընկերություններինը՝ մինչև 30 օր: Բացի այդ, ուղղումների ընդունումից 180 օր անց ԱՄՆ ֆինանսների նախարարի ղեկավարը պետք է Կոնգրես ներկայացնի զեկույց ՌԴ ինքնիշխան պարտքի վրա պատժամիջոցների տարածման հնարավոր հետևանքների մասին:
Այժմ օրինագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը, և, հաստատվելու դեպքում, կուղարկվի նախագահի ստորագրման, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել էր օրենսդիրներին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ չընդունեն, քանի որ դա կարող է խոչընդոտել Մոսկվայի հետ «կառուցողական երկխոսությանը»։
«Ես կոնգրեսին կոչ եմ անում նախագահի համար հնարավորություն ապահովել անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով զարգացող դիվանագիտական իրավիճակը, փոփոխել պատժամիջոցները»,- ասել է Թիլերսոնը, ելույթ ունենալով Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Ըստ էության, մենք խնդրում ենք դրսեւորել ճկունություն, որպեսզի մենք մանեւրելու հնարավորություն ունենանք, բայցեւ պահպանենք կառուցողական երկխոսության հնարավորությունը»։