24.11.2024
Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Թրամփից
prev Նախորդ նորություն

Թիլերսոնը Կոնգրեսին կոչ է արել ՌԴ-ի հետ «երկխոսության» հնարավորություն տալ Թրամփին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նախազգուշացրել է օրենսդիրներին, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ չընդունեն, քանի որ դա կարող է խոչընդոտել Մոսկվայի հետ «կառուցողական երկխոսությանը»։


«Ես կոնգրեսին կոչ եմ անում նախագահի համար հնարավորություն ապահովել անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով զարգացող դիվանագիտական իրավիճակը, փոփոխել պատժամիջոցները»,- ասել է Թիլերսոնը, ելույթ ունենալով Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովում։ «Ըստ էության, մենք խնդրում ենք դրսեւորել ճկունություն, որպեսզի մենք մանեւրելու հնարավորություն ունենանք, բայցեւ պահպանենք կառուցողական երկխոսության հնարավորությունը»։


Թիլերսոնը շեշտել է Ռուսաստանի հետ տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ բանակցությոններում «ճկունություն» պահպանելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, ինքը համաձայն է կոնգրեսականների այն տեսակետին, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար։


Ավելի վաղ, ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել հակառուսական պատժամիջոցների ընդլայնմանը: Նոր փաստաթղթում ներառված է կետ, որը թուլյ չի տալիս նախագահին չեղարկել կամ թուլացնել ՌԴ-ի դեմ կիառարված սահմանափակող միջոցները՝ առանց Կոնգրեսի հավանության: