24.11.2024
Սահակաշվիլիի թիմակից. Պորոշենկոն մտադիր է Վրաստանին հանձնել նախկին նախագահին
prev Նախորդ նորություն

Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Թրամփից

Ամերիկացիների 58%-ը դժգոհ է Դոնալդ Թրամփի աշխատանքից ԱՄՆ նախագահի պաշտոնում: Սոցհարցման այդպիսի տվյալներ է բերում Gallup International-ը: Նրա գործունեությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների միայն 36%-ը: Նշվում է, որ դժգոհության վարկանիշն ավելացել է մեկ կետով և հասել է առավելագույն ցուցանիշի, գրում է Lenta.ru-ն:


Ընդհանուր առմամբ Թրամփից դժգոհության մակարդակը 40%-ից ցածր չի եղել: Ինչպես հայտնում է Gallup International-ը, Դոնալդ Թրամփը ԱՄՆ միակ նախագահ է, որից դժգոհության մակարդակը հասել է 58 տոկոսի նախագահության առաջին 6 ամսում: Բիլ Քլինթոնին նույն շրջանում սատարում էր 51 տոկոսը, Բարաք Օբամային՝ 64 տոկոսը, Ջորջ Բուշ կրտսերին՝ 62 տոկոսը: