24.11.2024
ԱՄՆ-ում 190 օրենսդիրներ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլիի թիմակից. Պորոշենկոն մտադիր է Վրաստանին հանձնել նախկին նախագահին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վաղուց է ակտիվ բանակցություններ վարում Վրաստանի նախկին վարչապետ, ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին այդ երկրին արտահանձնելու շուրջ:


Այդ մասին հեռուստաեթերում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ, իսկ այժմ Սահակաշվիլիի կուսակից Դավիթ Սակվարելիձեն:


«Բոլոր ալիքներով ասում են, որ եթե Սահակաշվիլին իր ընդդիմադիր քաղաքական գործունեությունը չկասեցնի, նրան Վրաստան կարտահանձնեն»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն։ Ըստ նրա, Պորոշենկոն հենց սկզբից այնքան էլ չէր ուզում Սահակաշվիլիի մուտքն արտոնել Ուկրաինայի քաղաքականություն, քանի որ «չէր ցանկանում զայրացնել Պուտինին և զգուշանում էր Սահակաշվիլիի վայելած աջակցությունից»:


Սակվարելիձեն նշել է, որ երբ Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինա ժամանեց, նա դեմ չէր լինի գլխավորելու երկրի հակակոռուպցիոն բյուրոն: Սակայն դա իրարանցում առաջացրեց քաղաքական վերնախավում և Պորոշենկոն Սահակաշվիլիին Օդեսա ուղարկեց, որտեղ նա շուտով նահանգապետ դարձավ:


Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, սակայն «Ինտերպոլը» նրան չի ընդգրկել Կարմիր ցուցակում: Սահակաշվիլիին մեղադրում են պետական գումարները անձնական նպատակներով վատնելու, 2007թ.-ի խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու, «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաընկերությանը հետապնդելու մեջ: