24.11.2024
ՄԱԿ․ Ծայրահեղականությունը «աճող սպառնալիք» է Կենտրոնական Ասիայի երկրների համար
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում 190 օրենսդիրներ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել

Վաշինգտոնի դատարան են դիմել ամերիկացի ավելի քան 190 դեմոկրատ օրենսդիրներ՝ դատական հայց ներկայացնելով նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նրանք Թրամփին մեղադրում են երկրի Սահմանադրության դրույթները խախտելու մեջ, հաղորդում է Reuters-ը։


Նրանք պնդում են, որ ստանձնելով նախագահի պաշտոնը, Թրամփը շարունակում է նախկինում իր կողմից վերահսկվող ընկերությունների միջոցով վճարումներ ստանալ արտասահմանյան կառավարություններից՝ խախտելով ԱՄՆ Սահմանադրությունը։


Թրամփը պահպանել է իրեն պատկանող ընկերությունների սեփականությունը՝ շահերի բախումից խուսափելու նպատակով դրանք հանձնելով թրասթային հիմնադրամի վերահսկողությանը, որը ղեկավարում են նրա որդիները։