21.04.2025
Պուտին. Երազում մղձավանջներ չեմ ունենում
prev Նախորդ նորություն

ՄԱԿ․ Ծայրահեղականությունը «աճող սպառնալիք» է Կենտրոնական Ասիայի երկրների համար

Ծայրահեղականությունը «աճող սպառնալիք» է Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Աշխաբադում Բարձր մակարդակի երկխոսության ընթացքում, փոխանցում է ՄԱԿ-ի ռադիոն։


Նրա խոսքով, ահաբեկչական կազմակերպություններն ակտիվ փորձում են իրենց շարքերում ներառել Կենտրոնական Ասիայի պետությունների քաղաքացիներին։Նա նշել է , որ նրանց մասնակցությունը նման կազմակերպությունների գործունեությանը սպառնալիք է ոչ միայն ընդհանուր միջազգային համայնքի, այլեւ նրանց հայրենի երկրների համար ։


Գուտերեշը նկատել է, որ «ակտիվ ու կենսունակ քաղաքացիական հասարակության» ձեւավորումը ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի պայմաններից մեկն է։ Ընդ որում Գուտերեշը նկատել է, որ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում արդյունավետ ռազմավարությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների հայեցակարգի վրա։

ԱՄՆ-ում 190 օրենսդիրներ Թրամփի դեմ դատական հայց են ներկայացրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան