ԱՄՆ-ն ՄԱԿ-ի միջոցով ցանկանում է օրինականացնել երրորդ երկիր ներխուժումը
Վաշինգտոնը փորձում է «Ալ Քաիդա»-ի եւ «Իսլամական պետության» տարածաշրջանային մասնաճյուղերը ներառել ՄԱԿ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով ռուսական դիվանագիտական շրջանակի աղբյուրին։
Փորձագետները նշում են, որ եթե առաջարկն աջակցություն ստանա, ամերիկյան օրենսդրության համաձայն, Վաշինգտոնը կարող է երրորդ երկրների տարածքում հատուկ գործողություններ սկսել։
ԱՄՆ-ի առաջարկություններին դեմ են Ռուսաստանն ու մի շարք երկրներ, մասնավորապես՝ Եգիպտոսը։ Կահիրեում համարում են, որ «Ալ Քաիդա»-ի տարածաշրջանային մասնաճյուղը ցանկում ներառելը կմատնանշի սպառնալիքը սեփական ուժերով հաղթահարելու՝ տեղի իշխանությունների անկարողությունը։
Պարբերականի զրուցակիցները հավելել են, որ քանի որ ահաբեկիչների նման խմբավորումները բազմամարդ չեն, իշխանություններն ի վիճակի են իրենք հաղթահարել սպառնալիքը։