24.11.2024
Գերմանիայի հետախուզությունը տարիներով լրտեսել է Սպիտակ տանը
prev Նախորդ նորություն

Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո

ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը հունիսի 22-ին Բրյուսելում՝ ելույթ ունենալով գագաթնաժողովի մասնակից ԵՄ երկրների ղեկավարների առջև:

Մեյն առաջինն արտահայտվեց այդ թեմայով՝ հավաստիացնելով, որ «ընտանիքների բաժանում» չի լինի:

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայում բնակության իրավունք ունեցող ԵՄ քաղաքացիները կպահպանեն այդ իրավունքը, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, Մեյն առաջարկել է հատուկ կարգավիճակ շնորհել երկրում ավելի քան 5 տարի բնակվող ԵՄ քաղաքացիներին:

Նրանք պետք է հավասար իրավունքներ ունենան, հատկապես բուժապահովագրության և կենսաթոշակային ապահովման հարցերում: