24.04.2025
Մեյ. ԵՄ քաղաքացիները կկարողանան մնալ Մեծ Բրիտանիայում Brexit-ից հետո
prev Նախորդ նորություն

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կքվեարկեր ԵՄ-ից դուրս գալու օգտին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կաջակցեր ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին հանրաքվեն ու կողմ կքվեարկեր։ Այս մասին Չեխիայի նախագահը հայտնել է Պրահայում, Ժոֆինյան պալատում տեղի ունեցած ֆորումի ժամանակ, հայտնում է Topky-ն։

Զեմանը ԵՄ-ն համեմատում է սահմանափակ ինքնիշխանության բրեժնևյան դոկտրինայի հետ։ Անկախ երկիրը իրավունք ունի որոշել՝ ում ընդունել, ում՝ ոչ համարում է Զեմանը, որը դժգոհ է անդամ երկրներին միգրանտների ընդունելության քվոտաներ բաշխելու՝ ԵՄ- ի փորձերից։

Ընտրություններից առաջ քաղաքական գործիչները մկաններ են ցույց տալիս՝ սպառնալով վտարել անլեգալներին։ Բայց ընտրություններից հետո ամեն ինչ կարող է փոխվել, հավելել է նա։ Ճգնաժամի հետ իսկական համերաշխությունն այն է, որ օգնություն տրամադրվի այն երկրներին, որտեղից գալիս են միգրանտները, շեշտել է Զեմանը։

Ստալինն ու Պուտինը հայտնի պատմական դեմքեր են. հարցում Ռուսաստանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար