24.11.2024
ՌԴ-ում «Բանակային միջազգային խաղեր-2017» մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանը
prev Նախորդ նորություն

Տիմոշենկոյի խմբակցությունը նախաձեռնել է Պորոշենկոյի իմպիչմենտի գործընթաց

Ուկրաինայի խորհրդարանի մի քանի խմբակցություններ մտադիր են նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտի գորժծընթաց մեկնարկել: Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Յուլիյա Տիմոշենկոյի «Բատկիվշինա» խմբակցության պատգամավորներին, որն էլ գործընթացի նախաձեռնողն է հանդիսանում:


Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ևս երկու խմբակցություն, ինչպես նաև մի շարք անկախ պատգամավորներ:


Ուշագրավն այն է, որ երկրի Սահմանադրությունը նախատեսում է նախագահի իմպիչմենտի հնարավորություն, սակայն Ուկրաինայի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ օրենք չընդունվեց այդ գործընթացի ընթացակարգի մասին: Ներկայումս համապատասխան օրինագիծը շրջանառության մեջ է է դրվել Ռադայում և առաջիկայում պետք է քննարկվի: