24.11.2024
Տիմոշենկոյի խմբակցությունը նախաձեռնել է Պորոշենկոյի իմպիչմենտի գործընթաց
prev Նախորդ նորություն

Էրդողանը խաղասեղանին է դնում Գերմանիայի եւ Թուրքիայի բազմամյա համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղասեղանին է դնում Գերմանիայի եւ Թուրքիայի բազմամյա համագործակցությունը: Անհրաժեշտ է ճիշտ պատասխան գտնել նրա գործողություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Bild պարբերականի հետ հարցազրույցում:


«Հիմա պետք է Էրդողանի գործողություններին ճիշտ պատասխան գտնել: Նա խաղասեղանին է դնում Թուրքիայի եւ Գերմանիայի բազամամյա գործընկերությունը»,- կարծում է Շոյբլեն: ՏԱՍՍ հաղորդմամբ՝ սա «իրադրության դրամատիկ զարգացում է», քանի որ գերմանացիներին եւ թուրքերին «շատ բան է կապում»:


«Սակայն մենք չենք կարող թույլ տալ մեզ շանտաժի ենթարկել»,- ընդգծել է Շոյբլեն:


Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Բեռլինը կվերանայի Անկարայի նկատմամբ քաղաքականությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Երկկողմանի հարաբերությունների սրման վերջին գալարը գրանցվել է Թուրքիայում 6 իրավապաշտպանների ձերբակությունից հետո, որոնց թվում է եղել գերմանացի Պետեր Շթոյդթները:


Նրանց մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: