24.11.2024
Քըրք Քրքորյանի ընկերությունը վաճառում է ակտիվներն ու լքում Լաս Վեգասը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ԱՄՆ–ն իր էներգետիկ քաղաքականությունն է իրականացնում Եվրոպայի հաշվին

Պլանավորելով պատժամիջոցներ կիրառել դեպի Եվրոպա նավթի ու գազի մատակարարման նկատմամբ ԱՄՆ–ը առաջ է շարժվում իր տնտեսական շահերով ու փորձում է ամրապնդել իր իշխանությունը։ Այդ մասին հայտարարել էներգետիկ հարցերով փորձագետ Կլաուդիա Քեմֆերտը Passauer Neue Presse–ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ խոսքը Ամերիկայի տնտեսական շահերի մասին է` Եվրոպայի ու ՌԴ–ի հաշվին։

Ըստ նրա, ԱՄՆ–ն գազի առաքումը հռչակել է իր տնտեսական և արտաքին քաղաքականության առաջնահերթություն ու դրանով է պայմանավորված նրանց բացասական վերաբերմունքը Nordstream 2–ի նկատմամբ, որով ռուսական գազը պետք է առաքվի դեպի Եվրոպա։