10.07.2025
Փորձագետ. ԱՄՆ–ն իր էներգետիկ քաղաքականությունն է իրականացնում Եվրոպայի հաշվին
prev Նախորդ նորություն

Թրամփ․ «Իսլամական պետությունը» պարտություն է կրում

«Իսլամական պետությունը» պարտություն է կրում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոն կատարած այցելության ժամանակ։ «Մենք հաջողություններ ունենք ԻՊ-ի դեմ պայքարում․․․ ԻՊ-ն արագ կորցնում է իր դիրքերը»,- ասել է նախագահը, փոխանցում է AFP-ն։

Թրամփը Պենտագոն է ժամանել ՊՆ-ի ղեկավարության հետ ճեպազրույց անցկացնելու համար։ Ընդ որում այցելության պաշտոնական ծրագիրը չի հրապարակվել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Հանդիպումն անցել է դռնփակ։ Ենթադրվում է, որ դրա գլխավոր թեմաներն են դառնալու Աֆղանստանում ռազմական կոնտինգենտի թվաքանակն ու ԻՊ-ի զինյալների ոչնչացնելուն ուղղված գործողությունները։

Բացի դրանից Պենտագոնում Դոնալդ Թրամփը մտադիր էր հանդիպել զինծառայողների հետ։

Երեկոյան Սոչիում տեղի կունենա Պուտին-Ալիև հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ