24.11.2024
Երեկոյան Սոչիում տեղի կունենա Պուտին-Ալիև հանդիպումը
prev Նախորդ նորություն

Գերմանիան կսառեցնի Թուրքիային զենքի մատակարարման ծրագիրը

Գերմանիայի կառավարությունը մտադիր է սառեցնել Թուրքիային զենքի մատակարարման ծրագիրը: Այս մասին գրում է գերմանական Bild-ը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին:

«Պետք է ոչ միայն մտածել արտահանման երաշխիքների մասին, այլ հարկավոր է հստակ հայտարարել, որ Թուրքիայի համար այդպիսիք այլևս չեն լինի»,- հայտարարել է Բունդեսթագի փոխխոսնակ Կլաուդիա Ռոտի խոսքերը:

Ըստ նրա, առաքումները պետք է անհապաղ կասեցվեն տարածաշրջանում ռազմական սրացման պատճառով: Փոխխոսնակը պարզաբանել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը միայն Գերմանիայի մեղքով չի եղել, շատ ավելի մեծ ջանքեր է գործադրել այդ հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ինչպես տեղեկացրել էինք,  ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ Բեռլինը մտադիր է Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների կիրառման հարցը քննարկել՝ կապված վերջերս այդ երկրում իրավապաշտպանների ձերբակալության հետ, որոնց թվում նաև գերմանացի կա: