24.11.2024
Ո՞ւր է հետաքննությունը. Թրամփը մեղադրել է Կիևին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը երկարաձգեց իր ռազմական ներկայությունը Սիրիայում. Պուտինն օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 27-ին ստորագրած օրենքը հնարավորություն է տալիս Ռուսաստանին տասնամյակներ շարունակ ռազմական ներկայություն ունենալ Սիրիայում։


Հուլիսի 27-ին նրա ստորագրած օրենքով վավերացվել է Սիրիայի հետ կնքված համաձայնագիրը, ըստ որի, Ռուսաստանն իր ավիաբազան Սիրիայի տարածքում կպահի 49 տարի, գումարած 25 տարի ավտոմատ երկարաձգելու հնարավորությունը, հայտնում է lenta.ru-ն:


Պուտինի ստորագրած փաստաթուղթը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում: Համաձայնագիրը կողմերին հնաարվորություն է տալիս այն 25 տարով երկարաձգել, եթե ներկայիս ժամկեի լրանալուց հետո կողմերից որևէ մեկը հանդես չի գալիս այն դադարեցնելու նախաձեռնությամբ:


Ռուս-սիրիական համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին՝ Դամասկոսում: Համաձայնագրում շարադրված են Լաթաքիայի մոտ տեղակայված «Հմեյմիմ» ավիաբազան Ռուսաստանի կողմից օգտագործելու պայմանները: Այս ավիաբազան ռուսները արագորեն արդիականացրեցին 2015 թվականին և այստեղից սկսեցին ավիահարվածներ հասցնել Բաշար ալ-Ասադին հակառակորդ ուժերին և ահաբեկիչներին:


Նույն օրը ՌԴ նախագահը հայտարարել է, որ այժմ Սիրիայում գլխավոր խնդիրն է դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել հակամարտության խաղաղ կարգավորման համար: Դրանից հետո, նշում է նա, սիրիացի ժողովուրդը կարող է որոշել, թե ինչպիսի երկրում ապրել: “Իսկ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լայն միջսիրիական երկխոսություն ՄԱԿ-ի հովհանու ներքո”, - ասել է ՌԴ նախագահը:


Պուտինի վավերացրած փաստաթուղթն այս ամսվա ընթացքում արդեն ստացել էր Պետդումայի և Դաշնային խորհրդի հավանությունը:


Հիշեցնենք նաև, որ անցած հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե աշխատանքներ է տանում, որպեսզի Սիրիայի Տարտուս նավահանգստում գտնվող ռազմակայանը Ռուսաստանի համար մշտական դառնա:


Սիրիայում իրավիճակը սկսեց քիչ-քիչ կայունանալ այն բանից հետո, երբ Ռուսաստանն ու Իրանն անմիջականորեն ներգրավվեցին նախագահ Բաշար Ասադի դեմ մարտեր մղող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախկին և ներկա իշխանությունները շարունակում են աջակցել ընդդիմադիր զինված խմբավորումներին Սիրիայում, որոնց Ասադի կառավարությունն անվանում է ահաբեկչական:


Իսկ այժմ ԱՄՆ իշխանությունները, մի կողմից խոսելով Սիրիայի հարցում ՌԴ-ի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշտության մասին, մյուս կողմից պատժամիջոցների նոր փաթեթ են հաստատում Իրանի և Ռուսաստանի դեմ: