24.11.2024
ԱՄՆ սենատն ընդունել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. վերջին խոսքը Թրամփինն է
prev Նախորդ նորություն

Ո՞ւր է հետաքննությունը. Թրամփը մեղադրել է Կիևին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար

Մոտ վեց ամիս առաջ հրապարակված Դոնալդ Թրամփի թուիթերյան հաղորդագրությունը, որում նա մեղադրել էր պաշտոնական Կիևին ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար, քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել և կրկին հայտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:


Դոնալդ Թրամփի թուիթերյան հաղորդագրությունը առ այն, որ իբր Կիևը փորձել է միջամտել ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին, այդպես էլ չդարձավ սենսացիա, հայտնում է Ամերիկայի ձայնը:


Այս տեղեկատվությունը առաջին անգամ շրջանառվել էր ամերիկյան մամուլում 2017 թվականի հունվար ամսին: «Թրամփին վնասելու Ուկրաինայի ջանքերի հետադարձ արձագանքը» վերնագրով հանրահայտ «Պոլիտիկիո» ամսագրի հոդվածը անդրադառնում էր ԱՄՆ-ի նախընտրական քարոզչության շրջանում Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերին, որի նպատակն էր աջակցել Հիլարի Քլինթոնին՝ հնարավորինս իջեցնելով Թրամփի վարկանիշը, նրան վարկաբեկելու և, բոլոր հնարավոր միջոցներով, հրապարակավ հարցականի տակ դնելով Թրամփի նախագահ դառնալու ունակությունները:


Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնապես հերքել և ոչ հավաստի էր որակել տարածված տեղեկատվությունը այն մասին, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամները փաստացի համագործակցել են Ուկրաինայի դեսպանության և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ` Հիլարի Քլինտոնին սատարելու նպատակով, ինչպես նաև՝ ընդգծել, որ Պորոշենկոն առաջիններից էր, ում հետ հանդիպել էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահը:


Պաշտոնական Կիևին ներկայացրած Դոնալդ Թրամփի մեղադրանքներն այս շրջանում ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության, ինչպես նաև՝ Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի նախահամաձայնության մասին գործի հետաքննության հետ, գտնում է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը:


«Թրամփը փորձում է պաշտպանել ինքն իրեն՝ մատնանշելով նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների և Ուկրաինայի պաշտոնյաների կապը: Նա ցանկանում է ասել, - տեսե՛ք, ինձ մեղադրում են մի բանում, որում իմ հակառակորդն էլ է ներգրավված եղել», - հայտարարել է Ջոն Հերբսթը :


Հիշեցենենք, որ «Պոլիտիկիո» ամսագրի հոդվածը անդրադարձել էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության խորհրդատու Ալեքսանդր Չալուպայի և Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչի նամակագրությանը, որը վերաբերվում էր Թրամփի նախընտրական շտաբի նախկին տնօրեն Փոլ Մանաֆորտին: Նշենք նաև, որ Փոլ Մանաֆորտը ժամանակին զբաղեցնում էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի քաղաքական խոհրդատուի պաշտոնը:


Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեապան Ջոն Հերբսթի կարծիքով, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների և Ուկրաինայի պաշտոնյաների կապը՝ Կրեմլի և Թրամփի թիմի ենթադրյալ կապի հետ համեմատելը սխալ է:


«Ռուսաստանի գործով հետաքննությունը առանձնահատուկ է, քանի որ այն առնչվում է հաքերային հարձակումների միջոցով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա ներազդելու պնդումներին: ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունների հաղորդմամբ` Ռուսաստանը` Պուտինը, իսկապես, փորձել է ազդել մեր ընտրությունների արդյունքներին վրա», - գտնում է Հերբսթը:


Ծայրահեղաջթևային հայացքներ ունեցող ամերիկացի հայտնի ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոն կրկին մեղադրանքներ է ներկայացրել Քլինտոնին՝ մեղադրելով նրան օտարեկրյա կառավարության հետ նախահամաձայնություն ունենալու մեջ՝ որը հանգեցրել է Փոլ Մանաֆորտի հրաժարականին:


Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփի մրցակից Քլինթոնի կուսակիցները՝ Դեմոկրատական կուսակցության անդամները, փաստացիորեն, համագործակցել են Ուկրաինայի դեսպանության հետ և փորձել վարկաբեկիչ տեղեկություններ տարածել Քլինթոնի մրցակիցների դեմ։


Ուկրաինայի քաղաքացիությունից վերջերս զրկված Օդեսայի նախկին նահանգապետ, վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին CNN-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ 2016 թվականին իր ընտրվելուն խոչընդոտելու Ուկրաինայի կառավարության փորձերի մասին։


Նա ասել է, որ Թրամփն իրավացի էր: «Նախագահ Թրամփն իրավացի էր։ Տեղի են ունենում կեղտոտ խաղեր, որոնք սկսել են որոշ ուկրաինական օլիգարխիական շրջանակներ»,-հայտարարել է Սաակաշվիլին։