Թրամփի խորհրդականը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական պատերազմի մասին
Մենք Չինաստանի հետ տնտեսական պատերազմի վիճակում ենք գտնվում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի գլխավոր ռազմավարական խորհրդական Սթիվեն Բենոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք Չինաստանի հետ տնտեսական պատերազմի վիճակում ենք գտնվում: Նրանք չեն վարանում ասել այն, ինչ անում են: Առաջիկա 25-30 տարիներին գերիշխող կլինի մեզնից մեկը: Եվ եթե մենք այս ճանապարհին խցանվենք, դա նրանք կլինեն»,- ասել է Բենոնը American Prospect պարբերականի հետ հարցազրույցում:
«Եթե մենք շարունակենք տանուլ տալ, ապա 5 կամ 10 տարի հետո կհասնենք այն կետին, երբ այլեւս երբեք չենք կարողանա վերականգնվել»,- նշել է նա:
Բենոնը նաեւ հնարավոր է համարել, որ Պեկինը կարող է համաձայնագրի հասնել, որը կբերեր Փհենյանի միջուկային ծրագրի սառեցմանը, իսկ Վաշինգտոնն այդ դեպքում իր զորքերը կհաներ Կորեական թերակղզուց: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Բենոնի կարծիքով դա հնարավոր է միայն հեռավոր հեռանկարում: