13.06.2025
Թրամփի խորհրդականը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական պատերազմի մասին
prev Նախորդ նորություն

Մերկելն անհնարին է համարում մաքսային միության ստեղծման մասին Թուրքիայի հետ բանակցելը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհնարին է համարում ԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության ստեղծման մասին բանակցությունների շարունակումը։ Այս մասին նա հայտարարել է Գերմանիայում հայտնի բլոգերների հետ նախընտրական շփման ընթացքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Ցանկացած դեպքում ներկայում մենք չենք ընդլայնի մաքսային միությունը Թուրքիայի հետ։ Չի կարող խոսք լինել նաև խորացման մասին»,- ասել է Մերկելը։

Հուլիսին Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նույնպես ընդգծել էր, որ անհնարին է համարում ներկա իրավիճակում մաքսային միության ստեղծման մասին ԵՄ-ի և Թուրքիայի միջև բանակցությունները շարունակելը։

Թրամփի խորհրդական. Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը ռազմական լուծում չունի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը