21.04.2025
Աշխարհը ցնցված է, թե ԱՄՆ քաղաքականությունը որքան անկանխատեսելի է դարձել. Գերմանիայի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ. Հեյլի

Թեհրանին թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ի պատասխան միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալու հնարավորության մասին երկրի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարության, հայտնում է RIA Novosti-ն։

«Չի կարելի թույլ տալ Իրանին օգտագործելու միջուկային համաձայնագիրը՝ աշխարհը պատանդ պահելու համար»,-ասվում է Հեյլիի հայտարարությունում։

ԱՄՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել Իրանին պատասխանատվության ենթարկել հրթիռային արձակումների, ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքները ոտնահարելու և ՄԱԿ ԱԽ բանաձևերը խախտելու համար։

Թրամփի խորհրդականը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ տնտեսական պատերազմի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար