6.08.2025
Թրամփ. ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանելու Հյուսիսային Կորեայի ցանկացած սպառնալիքին
prev Նախորդ նորություն

Կիմ Չեն Ընը կարգադրել է զինվորականներին պատրաստ լինել ցանկացած պահի հարվածել Գուամին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է զինվորականներին պատրաստ լինել ցանկացած պահի հարվածել ԱՄՆ-ին պատկանող տարածքներին, եթե ինքը նման որոշում կայացնի:


Ինչպես հայտնում է Reuters-ը, հյուսիսկորեացի առաջնորդի կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է ճիշտ ընտրություն կատարի, որպեսզի հնարավոր լինի խուսափել վտանգավոր հակամարտությունից:


Կիմ Չեն Ընը Կորեայի ազգային բանակի սպաների հետ քննարկել է խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ամերիկյան ռազմաբազային հարվածելու ծրագիրը: Այնուհանդերձ՝ ղեկավարը դեռևս չի շտապում Գուամին հարվածելու հարցում ու այժմ հետևում է ԱՄՆ գործողություններին:


Հյուսիսկորեական կառավարությանը մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ Փհենյանը մտադիր է 4 հրթիռ արձակել դեպի Գուամ:

Աշխարհը ցնցված է, թե ԱՄՆ քաղաքականությունը որքան անկանխատեսելի է դարձել. Գերմանիայի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 «Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի
05.08.2025
«Զանգեզուրի միջանցքը» առաջ մղելու փորձը կհանդիպի Իրանի կոշտ արձագանքին. Վելայաթի