Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել անվտանգության ընթացիկ խնդիրները։ Օրակարգում է նաև հարևան երկրների հետ առանձին և շատ կարևոր ոլորտներում փոխգործակցության քննարկումը, նշել է պետության ղեկավարը։