23.11.2024
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է. Բորել

Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է, այդ պատճառով էլ վերջին երկու տարիներին ԵՄ-ն իրականացրել է տարաբնույթ նախաձեռնություններ՝ տեղի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ նպատակով արդեն հատկացվել է 70 միլիոն եվրո։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:


ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ մարդասիրական աջակցությունն ուղղված է եղել առողջապահական խնդիրների լուծմանը, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ հայթայթելուն և հակամարտությունից տուժած անձանց սոցալական աջակցություն ցուցաբերելուն։ Բորելը ընդգծել է, որ այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։