Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն են: Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումման, սահմանների սահմանազատման և այլնի մասին է: Մնում է միայն դրանք իրականացվեն»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Անկարայի՝ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։