Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլահիանն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան կատարվելիք այցի հետ կապված։