5.06.2023
Միրզոյանը Մալթայի նախագահի հետ խոսել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լավրովը Չավուշօղլուի հետ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա՝ այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցությունը՝ ներառյալ առևտրի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտները։


«Կլինի մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, սիրիական և ղարաբաղյան կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»,- հավելել է Զախարովան։


 

Իրավիճակը Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ
Հաջորդ նորություն next
 Կրեմլում արձագանքել են Փաշինյանի՝ Ուկրաինայի հակամարտության մասով հայտարարությանը
02.06.2023
Կրեմլում արձագանքել են Փաշինյանի՝ Ուկրաինայի հակամարտության մասով հայտարարությանը