14.10.2026
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են անվտանգային իրադրությունը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը EXIM բանկի ղեկավարի հետ քննարկել է տնտեսական կապերի ընդլայնումը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի (EXIM) նախագահ Ջոն Յովանովիչին՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ հայ-ամերիկյան տնտեսական կապերի ամրապնդման ու ընդլայնման, ինչպես նաև ամերիկյան արտահանման խթանման հեռանկարների շուրջ։


Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և փոխայցերի կազմակերպման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերությունն ու խթանել փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։


 


 

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանաձևը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gazeta.ru
12.10.2026
ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է