14.10.2026
Բաքվի և Անկարայի վեճը կարող է թաքնված թակարդ լինել Հայաստանի համար
prev Նախորդ նորություն

Քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը կկրկնի «կարմիր գծերի տասնապատիկ թանկացման» ճակատագիրը

Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ։


Կատարյալ անմիտ քաղաքաշինությամբ հազարավոր բարձրահարկեր կառուցելու արդյունքում, ուրբանիզացիայի առանց այդ էլ բարձր ցուցանիշ ունեցող երկրում գյուղական բնակչության համար մայրաքաղաքային կյանքը գայթակղիչ դարձնելով և հընթացս նրանց տնտեսական, սոցիալական, կրթական և տարաբնույթ այլ կախվածության հասցնելով, արհեստական ճանապարհով հնարավոր չէ սահմանափակել նրանց ազատ տեղաշարժը։


Վերջ տվեք հրամայական֊կարգադրիչ պրիմիտիվ ու իրավիճակային մեթոդաբանությանը, քննարկեք խորքային խնդիրները նեղ մասնագետների հետ, լուծումներ կան, դրանք ուղղակի նկատել ու հասկանալ է պետք։ Գոնե առաջնահերթ ներդրեք էլեկտրոնային կառավարման լիարժեք համակարգ, որպեսզի մարդիկ հարկադրված չլինեն իրենց ժամանակն ու սուղ միջոցները ծախսել անմիտ երթևեկությունների վրա։ Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն:


Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյան

Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gazeta.ru
12.10.2026
ԵԱՀԿ նախագահը գալիս է Երևան. օրակարգում խաղաղության հարցն է