6.10.2026
Լուսանկարը` news.am
prev Նախորդ նորություն

Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների

 


Ստամբուլի արևմուտքում դպրոցական աղջիկը դանակահարել է առնվազն հինգ աշակերտուհու. բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։


«Երեքշաբթի օրը՝ ժամը 08:40-ին, Բաշաքշեհիր շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած վեճի հետևանքով հինգ աշակերտ է տուժել։ Վիրավորները հոսպիտալացվել են»,— հայտնել է Ստամբուլի նահանգապետարանը։


Դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել։


Yeni Şafak պարբերականի փոխանցմամբ՝ մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտուհի դանակի հարվածներ է հասցրել մի քանի աշակերտուհիների։ Հարձակվողին տեղում ձերբակալել է դպրոցի անվտանգության աշխատակիցը։


Թուրքիայի դպրոցներում անվտանգության միջոցառումները խստացվել էին դեռ ապրիլին, երբ Քահրամանմարաշում 8-րդ դասարանցին կրակ էր բացել դպրոցում։ Այդ ողբերգության հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ 8 աշակերտ, ևս 13-ը վիրավորվել էին։

 Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների
06.10.2026
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակահարել է մի քանի աշակերտուհիների