Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը։ Այդ մասին տեղեկացնում է ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոնմ, որը հանդիպումից լուսանկար է հրապարակել Twitter-ում: «Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգությունը բարձրացնելու եւ սահմանների սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- գրել է նա։