24.11.2024
Երևանում խոսեվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդման մասին
prev Նախորդ նորություն

Մոսկվան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մոսկվան աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


«Մենք ողջունում ենք մեր աջակցությամբ մեկնարկած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները ապաշրջափակելու ջանքերը և Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերակառուցումը։ Այս բոլոր հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք են բերվել եռակողմ պայմանավորվածություններ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Դրանք շարունակում են մնալ աշխատանքը շարունակելու հիմնական հիմքը։


Հուսով ենք, որ մեր որոշ ոչ տարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այս գործընթացներին, այլ կողմերին կկողմնորոշեն ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը»,- ասել է Լավրովը։