23.11.2024
Անընդունելի է ուժի կիրառումը. ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Տեղի դեպքերին
prev Նախորդ նորություն

Հունան Հայրումյանը նշանակվել է Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:


Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Հունան Հայրումյանն ավելի վաղ ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։


Նշենք, որ Հունան Հայրումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: