Ռուսաստանը նախատեսում է մինչև օգոստոսի վերջ բարձր մակարդակով եռակողմ շփումներ կազմակերպել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ մեկնաբանելով Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հաջորդ հանդիպման մասին լուրը։ Նա, սակայն, հրաժարվել է ավելի կոնկրետ տեղեկություն հայտնել մոսկովյան հանդիպման մասին՝ խոստանալով, որ այն կլինի «հետագա փուլում»։