Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երեւանի "Սուրմալու" առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ։ «Խորը վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում հարազատներին կորցրած ընտանիքներին, ուժ և տոկունություն եմ մաղթում փրկարարներին։ Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին»,- գրել է նա Twitter-ի իր պաշտոնական էջում։ Նշենք, որ այս պահի դրությամբ հայտնի է 16 զոհի մասին: 10 քաղաքացի անհետ կորած է: