15.10.2024
Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի հետ միասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը հայտարարում է անկլավներն Ադրբեջանին հանձնելու մասի՞ն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, որն իր մեջ ներառում է այսպես կոչված անկլավները։


«Արծվաշենը (այժմ՝ Ադրբեջանի տարածքում) նույնպես ներառված է Հայաստանի 29,8 քառ. կմ-ի մեջ, և այս հաշվարկներով՝ 86,6 հազար քառ. կմ-ն ներառում է անկլավներ։ Սա քաղաքական դիրքորոշում է, և հարցի իրավական հատվածը պետք է քննարկվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետը։


Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների ճանաչումը պետք է դիտարկել մեկ փաթեթով։ «Ինչ վերաբերում է անկլավներին, ապա կան մի քանի տարբերակներ, և կա՛մ ոչինչ չի փոխվի, կա՛մ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո տեղի կունենա տարածքների փոխանակում»,- ասաց Փաշինյանը։


Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների առկայությունը հաստատող իրավական հիմքեր չկան։


«Ադրբեջանը դեռ իրավական հիմնավորումներ չի ներկայացրել այդ անկլավների վերաբերյալ իր հավակնությունների համար, մինչդեռ հայկական կողմը հիմնավորումներ ունի Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների հետ կապված»,- 2022 թվականի մայիսին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։


 


 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ