Նոյեմբերի 11-ին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Իրավապաշտպան Զաֆար Ահմեդովը հայտնել է, որ մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել դեռևս ակցիայի մեկնարկից առաջ։ Իրավապաշտպանը նշել է նաեւ, որ ձերբակալվածների ցուցակները ճշտվում են, գրում է contact.az-ը։ Ակցիան կազմակերպել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը՝ պահանջելով հավաքների ազատություն, ցամաքային սահմանների բացում, քաղբանտարկյալների ազատ արձակում և ժողովրդավարական բարեփոխումներ։