25.11.2024
Երասխի գործարանն Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքների մասին տեսանյութ է հրապարակել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ. դեսպան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:


Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:


«Կարեւորվել է ՀՀ խորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի առանցքային դերը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում:


Հայկ Կոնջորյանը կարեւորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնում այսօր կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ըստ աղբյուրի՝ դեսպան Քրիստինա Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունն ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին: