ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը երկուշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման թեման։ «Մենք կփնտրենք նոր ձևաչափեր՝ Ռուսաստանի և Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի լուծումներ առաջարկելու համար»,- հանդիպման ժամանակ ասել է Վոլոդինը։ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։