9.07.2025
Խաղաղության պայմանագիրը հնարավոր է իրականություն դարձնել արդեն այս տարի. Բայրամով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Արցախ-Հայաստան միակ ճանապարհին

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը), հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից:


«Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:


Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված է հաղորդագրության մեջ:



 

Կանխեք Ադրբեջանի կողմից նոր պատերազմական հանցագործությունը. Արցախի ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները