8.04.2025
Ադրբեջանն ամեն ինչ անում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խաղաղության պայմանագիրը հնարավոր է իրականություն դարձնել արդեն այս տարի. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մերժել է Հայաստանի՝ խաղաղության բանակցությունների նոր փուլից առաջ Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120 հազար էթնիկ հայերի համար անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու պահանջը: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։


Բայրամովը, մասնավորապես, մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությունը և անվանել այն բեկումնային․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ ամիս հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց ցանկանում է, որ Բաքուն երաշխիքներ տա էթնիկ հայ բնակչությանը»,- շեշտել է նա։

Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը՝ Բայրամովը նշել է, որ այն հնարավոր է իրականություն դարձնել արդեն այս տարի, եթե Հայաստանը կամք դրսևորի ու հայտարարություններ անելու փոխարեն նաև գործնական քայլեր ձեռնարկի.


"Եթե Հայաստանը պատրաստ չլինի դրան, ապա համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել",- ասել է Բայրամովը։


Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:


 


 

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Արցախ-Հայաստան միակ ճանապարհին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը