ՀՀ-ն հիմնավոր դժգոհություններ է առաջ քաշում ՀԱՊԿ-ի մասով. Լուկաշենկո
Պետք չէ խուսափել խնդիրներից, այլ հարկավոր է լուծել դրանք, որքան էլ դժվար լինի. այս մասին հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է Belta գործակալությունը։
Նա նշել է, որ կազմակերպության համար դժվար ժամանակներ են և պահանջվում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը քննադատում են, երբեմն բավականին տեղին: Նա հիշատակել է Ղրղզստանը, որը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։
"Հայաստանի կողմից ևս հիմնավորված պնդումներ են առաջ քաշվում։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կդժգոհեն կազմակերպության աշխատանքից",- շեշտել է Բելառուսի նախագահը։